Ատամների դեղնությունը դանդաղ, բայց կայուն գործընթաց է: Շատ մթերքներում պարունակվող թթուն քայքայում է ատամների էմալը և ցույց է տալիս դենտինը՝ ներքին շերտը, որը գտնվում է ատամի էմալի տակ՝ հայտնում է medinfo.ua-ն: Ատամները ամենից շատ կարող են վնասել հետևյալ մթերքները.

Սուրճ և թեյ

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Թեյն ու սուրճը կարելի է խառնել կովի, սոյայի կամ վարսակի կաթի: Դա զգալիորեն կնվազեցնի այդ ըմպելիքների բացասական ազդեցությունը:

Կարմիր գինի

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Մեկ գավաթ գինին շատ օգտակար է մեր առողջության համար, ուստի պետք չէ հրաժարվել դրանից, պարզապես այն խմելուց հետո պետք է մաքրել ատամները:

Կոկա-կոլա

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Կոկա-կոլան և այլ գազավորված ըմպելիքներ մեծապես վնասում են ատամները: Հրաժարվեք դրանց օգտագործումից:

Պաղպաղակ և մրգային սառույց

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Դրանցում չափազանց շատ քիմիական հավելումներ կան՝ քաղցրացուցիչներ և թթուներ, որոնք պաղպաղակին գրավիչ տեսք են տալիս:

Մուգ գույների մրգային և բանջարեղենային հյութեր

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Բազուկի, լոռամրգի, հաղարջի, մոշի հյութերը շատ օգտակար են առողջության համար, բայց մուգ գույնի բոլոր բանջարեղեններն ու մրգերը պարունակում են թթուներ, որոք վնասում են էմալը:

Սոյայի սոուս

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Այն նույնպես վնասակար է ատամների էմալի համար:

Բալզամիկ քացախ

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Կանաչ աղցանն ատամների էմալը կպաշտպանի թթուների ազդեցությունից: Հնարավորինս հաճախ կերեք կանաչ աղցան՝ էմալը պաշտպանելու համար:

Ինչպես կանխել ատամների էմալի մգեցումը.

Осторожно! Эти продукты делают зубы желтыми!

Հետևեք սննդակարգին: Էմալը պաշտպանեք սննդում առկա թթուներից:

Ամեն օր մեկ խնձոր կերեք: Դա կպաշտպանի էմալը, կամրացնի ատամները:

Ուտելուց հետո մեկ բաժակ ջուր խմեք: Դա կհեշտացնի թքարտադրությունը և կխուսափեք դեղին ատամներից:

Ատամները մաքրեք ամեն անգամ ուտելուց հետո:

Կա ևս մեկ ավանդական միջոց՝ ատամներին քսեք բանանի կեղևի ներսի մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել