Tert.am–ը գրում է.

Ռումինիայի Բրանի ամրոցը, որը հայտնի է որպես «Դրակուլայի ամրոց», վաճառքի է հանվել: Այս մասին հայտնում է Rbc.ru-ն` տեղի ԶԼՄ-ներին հղումով:

Բրեմ Սթոքերի վեպում կոմս Դրակուլայի կացարանի նախատիպը դարձած ամրոցը 57 կառույց է ներառում` ննջասենյակներ, հյուրասրահներ, սակայն համալրված չէ գործող ջրմուղով: Ամրոցային համալիրի արժեքը կազմում է  60 մլն եվրո:
Համանուն բնակավայրում գտնվող Բրանի ամրոցը` պատմական Տրանսիլվանիա շրջանի հարևանությամբ, համարվում է Ռումինիայի հիմնական տեսարժան վայրերից մեկը: 2015-ին այն այցելել է մոտ կես մլն զբոսաշրջիկ,  իսկ ամրոցի սեփականատերերի մաքուր եկամուտը կազմել է 1 մլն եվրո:
Բրանի ամրոցը կառուցվել է XIV դարում, տեղի բնակիչների սեփական միջոցներով, որի դիմաց նրանք մի քանի դար շարունակ ազատվել են գանձարանին վճարվելիք հարկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել