nailsԵղունգներն ամրացնելու համար այնքան էլ շատ ժամանակ անհրաժեշտ չէ:

Դրա համար պետք է ապակե տարայում խառնել երկու թեյի գդալ գերչակի կամ նուշի յուղ, երկու կաթիլ կիտրոնի եթերայուղ և մեկ թեյի գդալ կալենդուլայի յուղ: Խառնուրդը քսել յուրաքանչյուր եղունգի վրա և թողնել 10-15 րոպե: Դա անել շաբաթական 1-2 անգամ, ցանկալի է քնելուց առաջ:

Կարելի է նաև բաժակի 1/3-ը լցնել տաք բուսական յուղ և այնտեղ ավելացնել հինգ կաթիլ յոդ, լավ խառնել: Այնուհետև մատները դնել խառնուրդի մեջ հինգ րոպե: Մաքրել կտորե անձեռոցիկով: Անել շաբաթական առնվազն երեք անգամ :

Համաձայն երրորդ տարբերակի` խառնել կես թեյի գդալ կարմիր պղպեղը ձեռքերի համար նախատեսված մեկ թեյի գդալ ցանկացած յուղոտ քսուքի հետ և քսել եղունգնրին: 15 րոպե անց լվանալ ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել