Իսկ դուք կարո՞ղ եք հրաժարվել քաղաքակրթությունից և որոշ ժամանակ բացարձակ միայնության մեջ ապրել անտառում: Նոր Զելանդացի վիդեոբլոգեր Բրյուս Լենգստոնը որոշել է նման շրջադարձ անել իր կյանքում և բացարձակ չի փոշմանում դրա համար: Հավանաբար դուք կմտածեք, որ նա խելքը թռցրել է: Բայց մի շտապեք ենթադրություններ անել՝ մինչ կտեսնեք, թե ինչպիսի տեսք ունի նրա էկոբնակարանը: Սա ուղղակի ճամփորդական վրան չէ, այլ իսկական շքեղ կացարան անտառում՝ ծածկի տակ: Այժմ Բրյուսը ձեզ համար վիրտուալ էքսկուրսիա կկազմակերպի ապարանքներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել