Ներքնազգեստի Aerie ապրանքանիշը կարելի է ասել «քայլ ձիով» արեց նորաձևության ոլորտում և համացանցում թողարկեց #AerieREAL հեշթեգով ֆոտոշարքը, որը նախատեսված էր ապացուցելու, որ կնոջ մեջ ամենակարևորը բնական գեղեցկությունն է, և կարևոր է այն փաստը, թե ինչպես է նա իրեն զգում սեփական մարմնում, այլ ոչ թե ոմանց կողմից պարտադրված կարծրատիպերը:

Aerie­–ում դադարել են օգտվել ֆոտոշոփից, ինչպես նաև սկսել են հրավիրել պլյուս չափսի մոդելների՝ գովազդներում նկարահանվելու համար: Եվ չեն սխալվել։

Չեք հավատա, բայց դրանից հետո այդ ընկերության վաճառքի քանակն աճել է:

Հայտնի ապրանքանիշի հիմնական նպատակն է՝ մարդկանց գիտակցությանը հասցնել մի պարզ միտք այն մասին, որ գեղեցկությունը «ռետուշի» մեջ չէ, այլ յուրաքանչյուր կնոջ ներսում է:

Ժամանակակից կանայք կախվածության մեջ չեն շրջապատողների կարծիքից:

«Ժամանակն է իրատես լինելու և աշխարհին իրատեսորեն նայել», – հայտարարել են Aerie–­ի ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել