Operativ.am–ը գրում է.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազա­տութ­յան և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղը որոշում կկայացնի 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը:

Նախագիծը կառավարության նիստին կներկայացնի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել