Թեհրանի շուկայում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետևանքով 39 մարդ է տուժել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Թեհրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Հասան Աբասին:
Նրա խոսքով` պայթյունը տեղի է ունեցել Մեծ շուկայի պատկերասրահներից մեկի մոտակայքում:
Պայթյունի պահին շուկան մարդաշատ է եղել, քանի որ բնակիչները պատրաստվում են իրանական Նոր տարվա տոնակատարությանը:
Միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/16/tehran/1964966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել