Tert.am-ը գրում է.
Ֆուտբոլային աշխարհը հերթական անգամ դարձել է երկրպագուների դաժանության ու անմարդկային վերաբերմունքի վկան: Այս անգամ «աչքի են ընկել» հոլանդական ՊՍՎ-ի երկրպագուները, որոնց թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում արտագնա հանդիպում էր անցկացնում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ,- տեղեկացնում է «AS»-ը:
Ժամանելով Իսպանիայի մայրաքաղաք՝ հոլանդական ակումբի երկրպագուները ծաղրել են Պլասա Մայոր հրապարակում գտնվող աղքատներին:
Նրանք գարեջուր էին խմում, մետաղադրամներ նետում աղքատների վրա, երգեր կատարում, ծաղրում մարդկանց ու նկարահանում այդ ամենը:
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով նվաճել էր քառորդ եզրափակչի ուղեգիր:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/16/psv/1964643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



