Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Ջոն Հարթսոնը չի հավատում իր թիմի հաղթանակին կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:
«Արսենալը» շանս չունի. նույնիսկ եթե դաշտում լիներ «զինագործների» 16 ֆուտբոլիստներ, նրանք դուրս չէին գա քառորդ եզրափակիչ:
Մտադիր չեմ անհարգալից լինել Վենգերի թիմի նկատմամբ, սակայն մրցակիցը չափազանց ուժեղ է: Իհարկե, կցանկանայի, որպեսզի «Արսենալը» հակառակն ապացուցեր: Սիրում եմ ակումբը, սիրում եմ Արսեն Վենգերին: Հանդես եմ եկել նրա ղեկավարությամբ, երբ նա գլխավորեց լոնդոնցիներին, եւ անընդհատ խոսում եմ նրա հետ:
Սակայն հանդիպման այլ ելքը քիչ հավանական է: Եթե «Արսենալին» հաջողվի դուրս գալ քառորդ եզրափակիչ, ապա դա կլինի մրցաշարի պատմության գլխավոր սենսացիան: Չեմ պատրաստվում գումար ծախսել ու խաղադրույք կատարել «զինագործների» վրա»,- Հարթսոնի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/16/hart/1964618
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել