«Արքայադստեր օրագրերը - 3». Էնն Հեթեուեյը կ նկարահանվի ֆիլմի շարունակության մեջLife.panorama.am-ը գրում է.

2000-ականների սկզբին պաշտամունքային «Արքայադստեր օրագրերը» ֆիլմը, որի շնորհիվ աստղ դարձավ Էնն Հեթեուեյը, կարող է  շարունակություն ստանալ։  Այս մասին զլմ-ները իմացել են առաջին երկու ֆիլմերի ստեղծող Գերրի Մարշալից, որը նկարահանել է  «Գեղեցկուհին» և  «Փախչող հարսնացուն» ֆիլմերը։

Ռեժիսորը հայտարարել է, որ պատրաստվում է նկարահանել ֆիլմի երրորդ մասը, իսկ Էնն Հեթեուեյը նպատակ ունի կրկին խաղալ գլխավոր դերը։

Իհարկե նկարահանումները կհետաձգվեն, քանի որ Էննը մոտ ժամանակներս մայրանալու է։

«Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Էննի հետ։ Նա ցանկանում է նկարահանվել «Արքայադստեր օրագրերը - 3»-ում։ Նա այժմ հղի է, ուստի մենք պետք է  սպասենք, և երբ նա ծննդաբերի, կարծում եմ, կսկսենք նկարահանումները»,- հայտարարել է Մարշալը։

Նա նաև չի ժխտել հավանականությունը, որ ֆիլմում կարող է նկարահանվել նաև Քրիս Փայնը, որը նկարվել է ֆիլմի երկրորդ մասում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել