10 զարմանալի փաստ Ալբերտ Էյնշտեյնի մասինBarometer.am-ը գրում է.

Օրեր առաջ աշխարհի ամենահայտնի գիտնականներից Ալբերտ Էյնշտեյնի 137-ամյակն էր: Նա շուրջ 300 գիտական հոդվածների և 150գրքերի հեղինակ է: Ձեզ ենք ներկայացնում Ալբերտ Էյնշտեյնի կյանքից որոշ փաստեր, որոնք այնքան էլ հայտնի չեն եղել:

 1.
Ալբերտ էյնշտեյնը համալսարան ընդունվելու քննությունից կտրվել է:Նա ստիված էր մեկ տարի սպասել, նորից փորձելու համար: Ինչպես նաև իրականությանը չի համապատասխանում այն միֆը, որ նա մաթեմատիկայից երկուսներ էր ստանում: Նա դպրոցում փայլուն է սովորել:

 2.
Էյնշտեյնը չէր սիրում գուլպաներ հագնել: Բացի այդ, նաև նշվում է, որ նա եղել է փնթի  և առանձնապես չի սիրել լողանալ:

 3
Նոբելյան մրցանակի գումարը ստացել է , ոչ թե նա, այլ կինը, որպես ամուսնալուծության փոխհատուցում: Այդ  ամենն արվում էր նրա համար,որ Էյնշտեյնը կնոջ  իրավունքներն  ոտնահարում էր ամուսնության ժամանակ: Նա հատուկ պայմանների ցանկ էր ներկայացրել, որոնք պետք է կատարեր կինը, որպեսզի երեխաների հետ միասին դուրսը չհայտնվեր:

 4.
Էյնշտեյնի երկրորդ կինն եղել է նրա զարմուհի Էլզան: Նրանք երջանիկ էին, չնայած մեծ ողբերգությանը: Էլզան մահացել է սրտի հիվանդությունից և երիկամների անբավարարությունից երկու տարի անց, երբ նրանք արտագաղթեցին ԱՄՆ:

5. Էյնշտեյնն ԱՄՆ է տեղափոխվել 1933թ-ին՝  նացիստների հալածանքներից թաքնվելու համար: Այնտեղ ի շնորհիվ իր մարդամոտության, կարողացել է շատ ընկերներ ունենալ, որոնցից մեկն էլ եղել է Չարլի Չապլինը: 

6. Էյնշտեյնի որդիներից մեկն ընկել է հոգեբուժարան` շիզոֆրենիա ախտորոշմամբ:

7. Էյնշտեյնին հրավիրել են զբաղեցնելու Իսրայելի նախագահի պաշտոնը:Սակայն, նա քաղաքավարի կերպով հրաժարվել է:

8. Դիահերձարանում, դիահերձողը գողացել էր հանճարեղ ֆիզիկոսի գլուխը և  20 տարի պահել բանկայի մեջ:

9. Ալբերտ Էյնշտեյնի տեսության սկզբունքները հաստատվել են միայն վերջերս, նրա մահից 61 տարի անց:

10. Շատ ռեժիսորներ գիտական և ֆանտաստիկ ժանրերի  ֆիլմեր նկարահանելուց կերպարների ընտրության հարցում ոգեշնչվում են Ալբերտ Էյնշտեյնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել