Araratnews.am-ը գրում է.
Հայ գրոսմաստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիո Կառուանայի հետ:
Արոնյանը մրցաշարի հինգերորդ տուրում խաղացել է սպիտակներով: Հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սևերով եւս ոչ-ոքի էր խաղացել ռուս շախմատիստ Պետեր Սվինդլերի հետ:
Լևոն Արոնյանը 3 միավորով 1-ին հորիզոնականը կիսում է Սերգեյ Կորյակինի հետ:
Մրցույթին մասնակցում են ութ էլիտար գրոսմաստերներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 420,000 եվրո, իսկ մրցաշան անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 29-ը: Հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել