Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի անհրաժեշտ չէ այդ միջոցառումները սկսել հենց երեկոյան ժամերից այսինքն արևի մայր մտնելուց հետո: Ելնելով այս հանգամանքից, ես իմ ֆեյբուքյան էջում ողջ գիշեր կհրապարակեմ հանրապետության հովտային գոտիների փաստացի օդի ջերմաստիճանը, որի արդյունքում կարող եք հստակ կողմնորոշվել, թե կոնկրետ որ ժամից սկսել ծխահարման և ոռոգման աշխատանքները ձեր այգիներում և հողատարածքներում: Ժամանակ առ ժամանակ հետևեք իմ ֆեյսբուքյան էջին նշված ինֆորմացիան ստանալու համար:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1077805458949369?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



