2010 թվականի ապրիլին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած՝ Լեհաստանի նախագահի ինքնաթիռի ավիաաղետը, որի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Լեխ Կաչինսկին, նման է Լեհաստանի ղեկավարությանը վերացնելու փորձի: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկին տեղական հեռուստատեսության եթերում:
«Այդ աղետի հետևանքները ողբերգական էին և հանգեցրին Լեհաստանի արտաքին քաղաքականության կուրսի արմատական փոփոխության»,- ասել է նա՝ նշելով, որ իրավիճակն այն տեսքն ուներ, «կարծես ինչ-որ մեկի համար կարևոր է եղել վերացնել լեհական պետության ղեկավարությանը»:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը մասնակցե՞լ է դրան, Վաշիկովսկին ասել է՝ «դա հարց է, որը ստուգում է պահանջում»:
Ըստ նրա՝ ինքնաթիռի բեկորները Լեհաստանին փոխանցելուց Ռուսաստանի հրաժարումն ավելի է բարդացնում իրավիճակը: