Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը` որպես մեր երկրի տնտեսության գերակա ուղղություն վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցում, ինչին մեծապես նպաստում են նաև Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերը, այդ թվում` նաև գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկի` կոոպերատիվների ստեղծմանն ու զարգացմանը ուղղված «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը»,-նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ ընդունելով Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը: 

ԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման բյուջետային աջակցության ծրագրերը և ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ծրագրերի շրջանակներում նախապայմանների կատարման ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել