yemen-destruction.jpg_1718483346.jpg_1718483346Ավելի քան 100 մարդ է զոհվել Եմենի Մուստաբա քաղաքի վրա արաբական կոալիցիայի երկու հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ հղում անելով Հաջա նահանգի խորհրդի ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ քաղաքային շուկայի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վրա հարձակման հետևանքով սպանվել է 107 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Երեքշաբթի կոալիցիայի ինքնաթիռները երկու ավիահարված էին հասցրել Մուստաբայի կենտրոնական մասին։ Նշվում է, որ տուժածների սպասարկման հետ կապված իրավիճակը բարդացնում է տեղի հիվանդանոցներում դեղորայքի սղությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել