
Life.panorama.am-ը գրում է.
Հումորիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանի կինը՝ Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի մենապարուհի, ԵՊՀ-ի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Իռեն Ուլիխանովան երեկ նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում պարուհին կիսվել է տպավորություններով եւ նոր տարիքում սպասվելիք անելիքներով:
«Կեսգիշերին ամուսինս հաճելի անակնկալ մատուցեց՝ ուղիղ 00:00-ին ծաղիկներով եւ փոքրիկ տորթով շնորհավորեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Գիտակցելը, որ նա հատուկ պատրաստվել էր եւ մեքենայում թաքցրել էր ծաղիկներն ու տորթը, որպեսզի ճիշտ կեսգիշերին անակնկալ մատուցի, ինչ խոսք, շատ հաճելի էր: Նույն կերպ շատ հաճելի էր, երբ կեսգիշերից սկսկած ու ողջ օրվա ընթացքում հեռախոսազանգերը գրեթե չէին դադարում, երբ տեսնում ես, որ մարդիկ հիշում են ծննդյանդ օրը, րոպեներն են հաշվում ու զանգում, ջերմ բարեմաղթանքներ հղում, հասկանում ես, որ իսկապես քեզ սիրող մարդկանցով ես շրջապատված, ինչն անգնահատելի է»,- պատմեց Իռեն Ուլիխանովան:
Ի պատասխան հարցին՝ ինչպես է հոբելյարին շնորհավորել որդին՝ Իռենը ծիծաղելով պատմեց. «Տղաս առավոտ շուտ արթնացավ, պինդ գրկեց ինձ, շնորհավորեց, ցանկաանալով, որ առողջ իր կողքին միշտ լինեմ ու հիշեցրեց՝ «Մամա ջան, հիշում ես չէ, որ հինգ օրից էլ իմ ծնունդն ա». Նրան թվում էր, թե ես կարող էի մոռանալ, ուստի հարկ համարեց իր շնորհավորանքի հետ մեկտեղ ակնարկել, որ շուտով իր ծննդյան օրն է»:
Պարուհու համար նվերների արժեքն ու ծավալը նշանակություն չունի. «Չեմ կարող նվերներն առանձնացնել, քանի որ ինձ համար իսկապես նվերի արժեքն ու ինչ լինելը կարեւոր չէ, արժեքավոր է յուրաքանչյուր նվերը, որն արվում է սիրով, ինձ համար մարդկային անկեղծ խոսքը շատ ավելի մեծ կարեւորություն ունի, քան թանկարժեք նվերը»,- նկատեց Իռեն Ուլիխանովան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ