Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարարությունն այլ գերատեսչությունների հետ համատեղ վերագնահատում է Եվրամիության երկրների հետ գործնական համագործակցության սկզբունքները։

 

Այդ մասին Интерфакс գործակալությանը հայտնել է դիվանագիտական գերատեսչության աղբյուրը։

 

«Մենք հարցումներ ենք անում բոլոր գերատեսչություններին, կառույցներին, որոնք մասնակցել են Եվրամիության հետ հարաբերություններին՝ տարբեր ուղղություններով»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

Դիվանագետի խոսքով՝ ամեն ինչ «առաջվա պես» լինել չի կարող, քանի որ ԵՄ երկրներն իրենց առաջնորդող կողմ են զգում, որոնք կարող են իրենց թույլ տալ ռուս գործընկերներին ասել «ինչ անել, ինչ՝ ոչ»։

 

Գործակալության զրուցակիցը հայտարարել է, որ Ռուսաստանին նման բիզնես պետք չէ։

 

Մարտի 14-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները միաձայն 5 սկզբունքներ էին ընդունել, որոնք լինելու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել