Վաղը՝ ժամը 18։20-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանը։ Այս անգամ ինտելեկտուալ հարթակում մրցելու են ուսանողները։
Ուսանողական պայքարին մասնակցելու դիմորդների թիվը եղել է մոտ 3-4 հազարը, որը, այլ երկրների համեմատ, մեծ թիվ է։

«Ամենախելացին» նախագիծ է, որը տարբեր քաղաքների, գյուղերի հայ երիտասարդներին ծանոթացնում, ընկերացնում է։ Առաջին իսկ եթերաշրջանից մենք հասկանցել ենք, որ կարողացանք ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ բոլորը հասկանում են, որ իրենց խելքով ու գիտելիքներով կարող են դառնալ ոչ միայն ճանաչված, այլև իրենց գիտելիքով գումար վաստակել. շնորհիվ մեր հովանավորների եզրափակչի բոլոր մասնակիցները՝ թե՛ հաղթողները, թե՛ մյուս 12 մասնակիցները ստանում են արժեքավոր մրցանակներ»,- նշել է «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։





