Տղամարդը, որին ճանկել էր առյուծը, ձեռքի հեռացման խնդիր չունիYerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ մարտի 11-ին Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձորի վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը ճանկել է մի տղամարդու ուս:

Տղամարդը` Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ` 44-ամյա Արտյոմ Ավետիսյանը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է,  նրա ուսը վիրահատել էին:

Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ տղամարդն իրեն լավ է զգում, վիճակը կայուն է: «Նա այժմ վերականգնման փուլում է, դեռ երկար ժամանակ բուժում կստանա»,- ասաց նա:

Բժիշկը հայտնեց նաև, որ ձեռքի հեռացման խնդիր չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել