«Արմենիա Թի վի»-ի եթերում մեկնարկեց «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը։ Ուսանողական պայքարի առաջին խաղի հաղթող ճանաչվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոմպյուտերային համարկարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Երանուհի Խաչատրյանը։ BlogNews-ի հետ զրույցում Երանուհին ասաց, որ չէր պատկերացնում, որ կհասնի այս փուլին և կհաղթի։
«Ես ուղղակի լրացրեցի հայտը՝ ուժերս փորձելու համար, պարզվեց՝ սա հիանալի հարթակ է մեր գիտելիքները փորձելու, նոր բաներ սովորելու համար, շատ հուզումնալից ու հետաքրքիր խաղ էր, ուրախ եմ հաղթանակիս համար»,- ասաց ապագա ինժեներ-տնտեսագետը։

Երանուհին նշեց, որ առաջին փուլում ավելի լարված էր, այնուհետև կենտրոնանալն ավելի հեշտ է եղել. «Կային թեմաներ, որոնք հեշտ էին, կային նաև թեմաներ, որոնք խորը գիտելիքներ էին պահանջում։ Ուժերիս չափով կարողացա պատասխանել հացրերին: Խնդիրը կենտրոնանալն է։ Երկրորդ փուլում շատ քիչ թեմաներ էին մնացել, որոնք նախընտրում էի, ընտրեցի «Հայաստանը», որն անկանախատեսելի հարցերով էր և այդ փուլում համեմատաբար քիչ միավոր հավաքեցի,- նշեց նա ու հավելեց, որ ստացած մեդալը պարտավորեցնող է,- քառորդ եզրափակչում կփորձեմ ամեն ինչ անել՝ եզրափակիչ հասնելու համար»:


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



