Երբ ժամանակին գազի գինը նվազեց մինչև 165 ԱՄՆ դոլար, Հայաստանի տնտեսվարողների կամ քաղաքացիների համար ոչինչ չփոխվեց: Հարց է առաջանում՝ ի՞նչ կփոխվի հիմա, եթե այն նորից էժանանա: Հարցի պատասխանը մեծ մասամբ պարզ է. ոչինչ:
Բայց կա ևս մեկ հարց. ինչու՞ է ՀՀ կառավարությունը մասնակցում գազի գնի նվազեցման բանակցային գործընթացին, եթե վերջին հաշվով մենք դրանից չենք շահում:
Գազի գինը իջեցնելու է ռուսական Գազպրոմը իր հայաստանյան մասնաճյուղի համար և վերջ:
Խի ա՞ մեր կառավարությունը խնդրում իջեցնել գազի գինը՝ խառնվելով Գազպրոմի ներքին ֆինանսական հարաբերությունների մեջ: Միգուցե՞ փայաբաժին ունի... Միգուցե...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել