1056217986Քրդերը Սիրիայի հյուսիսում իրենց վերահսկած տարածքներում կարող են այսօր հայտարարել դաշնայնացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով քուրդ պաշտոնյա Իդրիս Հասանին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր ԶԼՄ-ներին, որ Արևմուտքի մի շարք երկրներ դիտարկում են Սիրիայի դաշնայնացման տարբերակը և փոխանցել են իրենց գաղափարները Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային։ Սիրիական ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեի համակարգող Ռիադ Հիջաբը հայտարարել էր, որ կոմիտեն հերքում է այդ գաղափարը։

Ժնևում անցկացվում են ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցություններ, որի մասնակիցները քննարկում են Սիրիայում հակամարտության կարգավորումն ու երկրի հնարավոր ապագան։ Բանակցությունների մի շարք մասնակիցներ հայտարարել են դրանցում սիրիացի քրդերի մասնակցության անհրաժեշտության մասին, սակայն Թուրքիան դեմ է հանդես գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել