Մոսկվայում հետաքննում են ադրբեջանցիների կողմից առողջության համար վտանգ ներկայացնող խավիարի անօրինական առևտրի փաստը168.am-ը գրում է.

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել առողջության համար վտանգ ներկայացնող թառափի խավիարի անօրինական առևտրի փաստով: Մեղադրյալներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում:

Հետաքննության տվյալով՝ Ադրբեջանի 3 քաղաքացի ու 1 ռուս 2015թ. մարտից դեկտեմբեր ընկած ամիսներին զբաղվել են սև խավիարի վաճառքով, որը չի համապատասխանել անվտանգության պահանջներին:

Fishnews-ին ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ խմբի անդամների միջև խիստ դերաբաշխումը թույլ է տվել վերահսկել գործընթացը բոլոր փուլերում՝ մատակարարումից մինչև վերջնական սպառողին վաճառք:
2015թ. դեկտեմբերին օպերատիվ ծառայությունների աշխատակիցների ու Գլխավոր քննչական վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում առգրավվել էր թառափի ավելի քան 10 կգ խավիար: Փորձաքննությունն ապացուցել էր, որ արտադրանքը վտանգավոր է առողջության համար:

Երեք կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի սպառում մի խումբ անձանց կողմից)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել