839566Թուրքական Հաքքարիի նահանգապետարանը արգելել է Նովրուզի տոնակատարությունները նահանգում՝ կապված այդտեղ իրականացվող ռազմական գործողությունների հետ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը նահանգում անվտանգության նկատառումներով արգելված են հավաքները, երթերն ու ցույցերը:

Ավելի վաղ, սակայն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր Հաքքարիի տարբեր գավառներում մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Նովրուզի տոնակատարություններ իրականացնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել