Panorama.am-ը գրում է.

Մոսկվայի պայմանագիրը պարտադրված էր Հայաստանի համար և մեր ժողովուրդը այս 95 տարիների ընթացքում չի հաշտվում դրա հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Մարտի 16-ին լրանում է 1921 թվականին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի 95 ամյակը:

«Այն ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի համար, քանի որ բացի Թուրքիային տրվող տարածքներից՝ Նախիջևանն էլ անցավ Արդրբեջանին և այսօր մենք կրում ենք դրա հետևանքները: Այսօր էլ յուրաքանչյուր հայի մոտ կա այն պահաջն ու իղձը, որ կարողանա վերադարձնել օրինականորեն իրեն պատկանող տարածքները»,-նշեց Բաբուխանյանը:

Նրա կարծիքով՝ ի վերջո, կհասնենք այն օրվան, երբ կկարողանանք վերականգնել մեր իրավունքները:

«Այսօր այդ նույն տարածքներում քրդեր են ապրում, ովքեր ևս ենթարկվում են նույն ցեղասպանությանը, ինչին 100 տարի առաջ այդտեղ բանկվող հայերն են ենթարկվել»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել