Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահի որոշումը՝ Սիրիայից դուրս բերել ռուսական օդուժի հիմնական մասը, անակնկալ է եղել Իսրայելի ղեկավարության համար: Այս մասին BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գադի Այզենկոտը: 

Աղբյուրի փոխանցմամբ, իսրայելցի բարձրագույն զինվորականը, ելույթ ունենալով Քնեսեթում, նշել է, որ սիրիական հարցում Ռուսաստանի գործողությունները մինչև վերջ հասկանալի չեն:

«Նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին մեր հետախուզությունը տեղեկություններ ուներ այն մասին, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն է ունենալու սիրիական հակամարտությանը: Սա այն ժամանակ մեզ օգնեց լավ նախապատրաստվել, ինչը չի կարելի ասել Մոսկվայի վերջին որոշման առումով, այն մեզ համար ամբողջությամբ անսպասելի էր»,- նշել է Այզենկոտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել