1434000065_11Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, վերջերս հաճախ է սպառնալիքներով նամակներ ստանում, նամակ ուղարկողներից ոմանք նույնիսկ սպառնում են սպանել նրան: Այս մասին հայտնում է telegraf.com.ua-ն:

Ամալ Քլունին մասնակցել է մի շարք աղմկահարույց գործերի, այդ թվում՝ պաշտպանել է Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդին: Նրան դատապարտել են 13 տարվա ազատազրկման, և ներկայումս Նաշիդն Ամալի օգնությամբ փորձում է հասնել գործի վերանայման:

Նշվում է, որ սպառնալիքները պետք է լուրջ ընդունվեն, քանի որ Նաշիդի նախորդ փաստաբանին սպանել են: Ջորջ Քլունին շատ անհանգստացած է կնոջ անվտանգությամբ և անվտանգության աշխատակիցներին հրահանգել է հսկող նոր տեսախցիկներ տեղադրել առանձնատան շուրջը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Բերքշիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել