unnamed (3)Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին, հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ և քննարկել երկու երկրների համագործակցության խնդիրները:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԳԴՀ Բունդեսթագի միջև առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջև կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել