Արթուր Հակոբյանը  կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Ր.Շարտի «Կնոջս անունը Մորիս է» (Ժորժ), Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» (Գյուղացի հավավաճառ), Լ.Շանթի «Կայսրը» (Վասիլ), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Սարո), «Փուղի զորութինը» (Մասիսյանց) և այլն: Աշխատել է նաև մի շարք հեռուստաընկերություններում` «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային, Հայկական Երկրորդ: Նկարահանվել է տարբեր հեռուստասերիալներում («Վերվարածները», «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր» և այլն), նախագծերում, ֆիլմերում («Նախաճաշ երկուսի համար», 2013թ.): Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել