_88791440_trumpclintonԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնն ու հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը առաջատար են Ֆլորիդա նահանգում անցկացված նախնական ընտրություններում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ձայների 36 տոկոսի հաշվարկի արդյունքում Քլինթոնը ստացել է 65.7 տոկոս ձայն, իսկ նրա ներկուսակցական մրցակից, Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը՝ 31.9 տոկոս։

Ֆլորիդայում Հանրապետական կուսակցության ներկուսակցական նախնական ընտրությունների 37 տոկոս ձայների հաշվարկով՝ Դոնալդ Թրամփն առաջատար է 45.5 տոկոս ձայնով, ֆլորիդացի սենատոր Մարկո Ռուբիոն հավաքել է 27 տոկոս ձայն, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը՝ 18.8, իսկ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը՝ 6.7 տոկոս ձայն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել