1776328Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոն ավելի քան մեկ օրով կփակվի: Այս մասին հաղորդում է Washington Post պարբերականը:

Մետրոն 29 ժամով կփակվի չորեքշաբթի կեսգիշերին: Որպես փակման պաշտոնական պատճառ նշվում է էլեկտրական մալուխների անվտանգության ստուգման անհրաժեշտությունը:

Հաղորդվում է, որ նման որոշում է ընդունվել երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, մալուխի այրվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել