Երբ Չխանվոն քաղաքի 43–­ամյա կորեուհին իր 3 տարեկան դստերը տարել է բժշկի ու դժգոհել երեխայի մոտ առատ խորխարտադրությունից, բժիշկը կարծել է, թե այդ ախտանիշներով երեխայի մոտ ասթմա է սկսվել: Երեխային նշանակել են խորխաբեր միջոցներ ու հակաբիոտիկներ ու մի քանի անգամ ռենտգեն են արել:

Երեխային 19 ամիս բուժել են, սակայն լավանալու նշաններ չեն հայտնաբերել: Երեխայի ինքնազգացողությունը օր օրի վատացել է, ու  բժիշկները չեն կարողացել հասկանալ պատճառը: Որքան էլ զարմանալի է, երեխային հաջողվել է փրկել՝ բուժող բժշկի մահից հետո:

Նոր բժիշկը պահանջել է կատարել համակարգչային տոմոգրաֆիա և տեսել է, որ երեխայի կոկորդում օտարածին տարր կա:

 

Հաջող վիրահատության ընթացքում վիրաբույժները երեխայի կոկորդից հանել էին մոտ 1 սմ­–նոց հավի ոսկոր: Ներկայում երեխայի մայրը 26 հազար դոլարի դատական հայց է ներկայացրել՝ երեխային ու ծնողներին վնաս հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել