
Քրիս Ուոլթոնն «Աշխարհի ամենաերկար եղունգներ» անվանակարգի տիտղոսակիրն է:

Կինը դադարել է կտրել եղունգները 1993-ից:

Ներկայումս նրա եղունգների երկարությունը գերազանցում է 6 մետրը: Չնայած երկար և «ոլորված» եղունգներին՝ 5 երեխաների մայրը պատրաստում է, մաքրություն անում, օգտվում է համակարգչից և նույնիսկ դաշնամուր նվագում:

Նա կարծում է, որ կարողացել է այդքան երկար եղունգներ աճեցնել դրանց ուշադրություն չդարձնելու շնորհիվ:

Նա խոստովանել է, որ երբեմն նույնիսկ մոռանում է դրանց մասին:

Քրիսը եղունգը կորցրել է միայն մեկ անգամ՝ ավտոմեքենան վերանորոգելիս:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



