Elq.am-ը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանը բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես՝ Էդիկ Սերգոյանը տեղեկացել է, որ Դ. Գ.-ին առևանգելու համար ոստիկանների կողմից որոնվող իր ծանոթ Գևորգ Ս.-ն 2015թ. հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել և նույն օրը մինչև ժամը 23:00-ն գտնվում է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքում, վերջինիս ապօրինի պահվելու հնարավոր հանգամանքը պարզելու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է հիշյալ բաժանմունք և տեղում պարզել, որ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, իսկ Մարաշի բաժանմունքում Գևորգ Ս.-ն ոչ թե ապօրինի է պահվում, այլ իր կամքով այնտեղ է գտնվում քննիչի կանչով` հարցաքննության ու մյուս քննչական գործողություններին մասնակցելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ