Panorama.am-ը գրում է.
Սիրիայում հակամարտության 5 տարում սպանվել է 88 լրագրող։ Նման տվյալներ է հրապարակել ոչ կառավարական Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը, որը միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել միջոցառումներ՝ հակամարտության գոտիներում մամուլի աշխատողների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍգործակալությունը։
«PEC-ը Սիրիայում 5 տարում գրանցել է 88 լրագրողի մահ, որից 13-ը՝ անցած տարի: Այս տարվա հունվարի սկզբից սպանվել է ևս 2 լրագրող, իսկ մի քանիսը վիրավորվել են»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը Ժնևում անցկացված Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի 31-րդ նստաշրջանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել