Tert.am-ը գրում է.
Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումն ինչ-որ մեկին դուր գալու համար չի կայացվել: РИА Новости-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր որոշումը Սիրիայում մեր ռազմատիեզերական ուժերի գործունեության մասնակի դադարեցման մասին ելնում է նրանից, որ Սիրիայի նախագահի խնդրանքին ի պատասխան ՌԴ նախագահի կողմից մեր զինված ուժերի առաջ դրված հանձնարարականները` ամրապնդելու սիրիական զինուժի հմտությունները, ընդհանուր առմամբ իրականացվել են: Սիրիական բանակը վերականգնել է իր դիրքերը հիմնական ուղղություններում և ահաբեկիչներին զգալի վնաս է հասցվել», - ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը ելնում է սիրիացի ժողովրդի, ինչպես նաև ահաբեկչության դեմ միջազգային պայքարին առավելագույնս աջակցելու շահերից: