Հարևան հերթը միշտ ավելի արագ է առաջ շարժվում:

Եթե ոչ մի ուրիշ բան չի օգնում, կարդացեք, վերջապես, ինստրուկցիան:

Փնտրտուքները պետք է սկսել ամենաանսպասելի վայրից:

Երբեք ժամանակ չկա աշխատանքն ինչպես հարկն է անելու, բայց այն վերափոխելու համար ժամանակ միշտ գտնվում է:

Դժվար խնդրի լուծումը հանձնարարեք ծույլ աշխատակցին` նա կգտնի ամենահեշտ լուծումը:

Նրանք, ովքեր սիրում են երշիկ և հարգում են օրենքները, չպետք է տեսնեն, թե ինչպես են երկուսն էլ ստեղծվում:

Թիմային աշխատանքը շատ կարևոր է. այն օգնում է մեղքը գցել ուրիշի վրա:

Ձեզ միշտ չի հերիքի կա՛մ ժամանակը, կա՛մ փողը:

Երբ փայտին հարվածելու կարիք է լինում, նկատում ես, որ աշխարհում ամեն ինչ պողպատից ու պլաստմասայից է:

Ամեն աշխատանք հեշտ է այն մարդու համար, ով չպետք է այն անի:

Ցանկացած հրաման, որ կարող է սխալ հասկացվել, հասկացվում է սխալ:

Այն, ինչ պահում եք չափազանց երկար, կարելի է դեն նետել: Հենց դեն նետեք, այն ձեզ պետք կգա:

Կաշառակերության մասին միշտ հայտնվում է անցյալ ժամանակով:

Ով ամենաքիչն է վճարում, ամենաշատն է բողոքում:

Բոլոր հանճարեղ հայտնագործություններն արվում են միամիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել