b6cef-f19f-40b5-9ced-48ff1cc67cff_bigGazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի բնակիչներին խորհուրդ է տվել զգոնություն ցուցաբերել Թուրքիա այցելելու հարցում։ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հաշվի առնել Թուրքիայում ահաբեկչությունների մեծ հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։

Ուկրաինայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիայում բարձր է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, ինչի համար էլ Ուկրաինայի քաղաքացիներն այդ երկրի տարածքում գտնվելիս պետք է ցուցաբերեն մեծ զգոնություն ու զգուշավորություն, խուսափեն մարդաշատ տեղեր այցելելուց, վարչական շենքերի, ոստիկանատների մոտ գտնվելուց։

Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել սահմանափակել տեղի հասարակական տրանսպորտից օգտվելն ու մշտապես հետևել երկրում իրավիճակի զարգացման մասին նորություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել