Araratnews.am-ը գրում է.
Սիրիական ընդդիմությունը պահանջել Է Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս բերել ոչ միայն ռուսական օդատիեզերական ուժերը, այլեւ բոլոր օտարերկրյա ուժերը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 15-ին այս մասին ժնեւում լրագրողներին հայտարարել Է ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտ եի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ալ Մուսլադը:
«Մեզ համար կարեւոր Է տեսնել ոչ միայն ռուսական, այլեւ բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերումը: Մենք ցանկանում ենք, որ ահաբեկչությանը վերջ դրվի»,- ասել Է նա:
Սիրիայից ռուսական օդատիեզերական ուժերի դուրսբերման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախօրյակին ընդունված որոշումն ալ Մուսլադը համարել Է դրական քայլ: «Դա դրական քայլ Է: Այն բանից, թե (ռուսները) որքան լրջորեն են տրամադրված դա անելու, կախված կլինի մեր որոշումը»,- ասել Է Բանակցությունների բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչը՝ չպարզաբանելով, թե ինչ որոշման մասին Է խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: