168.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին համեմատել է թունավոր օձերի հետ: Այդ մասին գրել է The Telegraph թերթը:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքի օդանավակայանում, նահանգ, որտեղ մարտի 15-ին, ի թիվս չորս այլ նահանգների (Ֆլորիդա, Իլինոյս, Միսուրի, Հյուսիսային Կարոլինա), տեղի է ունենալու Թրամփի համար կարեւոր քվեարկություն՝ փրայմերիզներում:
Թրամփը բուռն ծափահարությունների է արժանացել՝ խոստանալով Մեքսիկայի հետ սահմանում այնպիսի պարիսպ կառուցել, որն ավելի բարձր կլինի ինքնաթիռների այն անգարից, որտեղ ընթանում Էր հանդիպումն ընտրողների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/15/609701.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել