Araratnews.am-ը գրում է.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջան կժամանի ապրիլի 25-ին` կապված միջազգային երկխոսության թեմայով միջոցառման հետ, հաղորդում է APA գործակալությունը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` Անկարայի ահաբեկչությունից հետո ցուցաբերված աջակցության համար:
«Ուզում եմ Իլհամ Ալիևի գլխավորությամբ շնորհակալություն հայտնել ադրբեջանցի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ադրբեջանին»,- ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ իր ադրբեջանյան այցի ընթացքում կքննարկվեն մշակութային, էներգետիկ, տնտեսական և այլ հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/gharabaghi-harcum-ajakcel-enkh-ev-ksharunakenkh-ajakcel-adrbejanin-erdoghan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել