abd-den-turkiye-ye-yeni-saldiri-uyarisi-20-8259627_x_5253_oԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մարտի 13-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունից երկու օր առաջ թուրքական կողմին զգուշացրել էր մոտալուտ հարձակման մասին։

Այժմ Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է նոր զգուշացում, ըստ որի՝ նոր հարձակում է պատրաստվում մարտի 20-ին։ Թուրքիայում ամերիկյան կապիտալով գործող ընկերությունները զգուշացվել են հեռու մնալ պետական ու կառավարական հիմնարկների շենքերից։

Ամերիկյան հետախուզական տվյալներով` մարտի 20-ին Թուրքիայում սպասվում է ահաբեկչական նոր հարձակում։ Ակնկալվում է, որ դրա թիրախում կարող են գտնվել հասարակական շենքերը, ռազմական կառույցները, դիվանագիտական առաքելությունները, հրապարակները, աղոթավայրերն ու զբոսաշրջային վայրերը։ Ուշադրություն է հրավիրվել նրա վրա, որ մոտենում է Նովրուզը (Նոր տարի, մարտի 21)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել