Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ռուսական զորքերի` Սիրիայից դուրսբերումը դրական ազդեցություն կունենա, հաղորդում է RIA Novosti-ն:
«Եթե ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություններն իրականություն դառնան՝ դա կմեծացնի ճնշումը նախագահ Ասադի վրա, որպեսզի վերջինս ի վերջո Ժնևում լուրջ բանակցություններ սկսի խաղաղ քաղաքական անցումային գործընթացի վերաբերյալ, ինչը կապահովի սիրիական պետականության պահպանումը և բնակչության բոլոր խմբերի անվտանգությունը»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



