ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կոչ է անում ազատել սիրիական բանտերում ապօրինաբար պահվող բոլոր բանտարկյալներին և միջազգային կազմակերպություններին այդ գործընթացի մոնիթորինգի թույլտվություն տալ։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Սիրիայում իրավիճակի հետաքննման անկախ միջազգային հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Պինեյրոյի խոսքով՝ Սիրիայում հրադադարի մեկնարկից խաղաղ բնակիչները կարողացել են վերադառնալ նորմալ առօրյայի։
«Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ խաղաղ բնակիչները երկրի զգալի տարածքներում զգացել են, որ իրենց առօրյա կյանքը վերադառնում է նորմայի»,- հայտարարել է Պինեյրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



