Tert.am-ը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 1 տարի 7 ամիս իր պատիժը կրող դատապարտյալ Արթուր Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ գերբնակեցված խցում անքնությունից տառապում է ու եթե այսպես շարունակվի՝ կկախվի:
«Կախվեմ՝ լինե՞նք խայտառակ։ Սիրտս չի դիմանում, ինֆարկտ կստանամ, անքնությունից տառապում եմ, ինչպե՞ս չես տառապի, երբ տասը հոգի ենք, ամենը բարձր երաժշտություն է լսում»,-դժգոհեց Արթուր Միքայելյանը` նշելով, որ բացի խցի անտանելի պայմանները հազար ու մի հոգս ունի, հիվանդ մայր, և այլ:
Դատապարտյալը նշեց, որ երևի թե մի 150 հատ դիմում է ուղարկել իրեն բաց ռեժիմ տեղափոխելու մասին, սակայն ձայն բարբառո հանապատի:
«Ես ուզում եմ բաց զոն, ես ուզում եմ մաքուր օդ շնչեմ, ու սա ինձ օրենքով հասնում է, որովհետև ես «պերվախոդկա» եմ (առաջին անգամ է դատապարտվում-Tert.am)»,-նկատեց Արթուրը։
Քրեակատարողական հիմնարկների վարչությունից, ի պատասխան Tert.am-ի հարցման, թե ինչու դատապարտյալին չեն տեղափոխում օրենքով նախատեսված կարգով, հայտնեց, որ այդ դատապարտյալի` բաց ռեժիմ տեղափոխվելու ժամկետը դեռ չի լրացել:



