843785_originalAraratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստր Ելիզավետան քննադատել է Ռուսաստանի կրթական համակարգը:

«Կարծում եմ, որ միակը չեմ, ով համարում է, որ Ռուսաստանում կրթության համակարգը փոխել է պետք: Կներեք, բայց նրանք, իրոք համարում են, որ օգտակա՞ր է այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ տեղեկատվությունը խցկել իրենց ուղեղները, որպեսզի հետագայում ՝ երբ գա դատաստանի օրը, երկու մատը կարողանան բերա՞նը մտցնել»,- գրել է Պեսկովան Instagram-ում

«Անկեղծ ասած` Ֆրանսիայում համալսարանում անկացրած մի տարում ավելի շատ բան եմ սովորել, քան Մոսկվայի պետական համալսարանում: Ռուսաստանում երեխաները մշտական ճնշման տակ են, իսկ Եվրոպայում ամեն ինչ արվում է ուրախ, հաճելի և հետաքրքիր խաղերի տեսքով»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել