process-(1)Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը բարձր է գնահատում իր խաղային որակները: Բրազիլացին նշել է, որ ամեն տարի իր թիմակից Լիոնել Մեսսիի հետ Ցյուրիխ է մեկնում՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությանը:

«Մեսսին չեմ, բայց ամեն անգամ ընդգրկվում եմ տարվա լավագույն թիմում: Հնարավոր է, դա բացատրվում է նրանով, որ ես ՖԻՖԱ-ում ընկերներ ունեմ: Սակայն արդեն 5 անգամ ընդգրկվել եմ աշխարհի լավագույն 11 խաղացողների թվում:

Մեսսիին ասում եմ. «Միշտ ինձ հետ մեկնի Ցյուրիխ: Երբ ես գալիս եմ, դու նվաճում ես «Ոսկե գնդակ»-ը»,- The Guardian-ը մեջբերում է Ալվեսի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել