Panorama.am-ը գրում է.

Սպառողներն ամենախոցված խավն են: Այսօր, Սպառողների միջազգային օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը մեզ մոտ ընդունվել է 2006 թվականին: Ընդհանուր առմամբ լավ օրենք է, բայց պետք է հասկանալ՝ ինչպես է կիրառվում այն»,-ասաց Չիլինգարյանը՝ նշելով, որ դրա կիրառման հետ կապված դեռ շատ բացեր կան:

Ըստ Չիլինգարյանի՝  հաճախ օրենքի խախտում է առաջանում գնված ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու կամ փոխանակելու հետ կապված, բացառությամբ այն ապրանքների, որոնք վերադարձի ենթական չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել