Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության փորձագետները կարծում են, որ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունը հնարավոր կլինի գնահատել միայն միջսիրիական բանակցություններում համաձայնության հասնելուց հետո: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Ըստ վերլուծաբանների՝ Սիրիայից ռուսական ուժերի դուրսբերումը կարող է Ժնևի բանակցություններում «բեկման» խթան դառնալ:
«Զորքերի դուրսբերումը մարտի 15-ին՝ նույն օրը, երբ կսկսվեն խաղաղ բանակցություները Ժնևում, կարող է ակտիվացնել բեկումը բանակցություններում: Անհրաժեշտ է հետևել առաջիկա համաձայնագրի ցանկացած նշանի և ԵՄ ցուցումներին, որոնք կարող են ակնարկել պոտենցիալ մեծ գործարքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փորձագետները նաև նշել են, որ Ռուսաստանը Սիրիայում ցույց է տվել իր ռազմական հնարավորությունները և կարողացել է հասնել նպատակին ԴԱԻՇ-ի թուլացման գործում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերումը:



